Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանիե ՈՒեսթի և դստեր՝ Նորթի և քրոջ՝ Քլոեի հետ մեկնել է Իսրայել։ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրավանքում 2-ամյա Նորթին մկրտել է Պարետ վարդապետ Երեցյանը: Քարդաշյանները և Քանիե ՈՒեսթը Երուսաղեմում եղել են Սուրբ Հարության տաճարում, քրիստոնեական սրբավայրերում, Լացի պատի մոտ և մեկնել են Հորդանան: